|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Սեպտեմբերի 8-ին, առավոտյան ժամը 90.00-ին Արագածոտնի մարզում տրվեց համապետական շաբաթօրյակի մեկնարկը:
Մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կազմված համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն հանայնքներում հստակեցվել են գործողությունների ծրագրիրը, սահմանազատվել են մաքրման ենթակա տարածքները:
Վաղ առավոտյան մարզպետարանի աշխատակազմը իրեն հատկացված տարածքում էր: Մաքրվեց մարզպետարանի շրջակայքը, բարեկարգվեց հարակից տարածքը: Այնուհետեւ համայնքներում ամրագրված մարզպետարանի պատասխանատուները շարժվեցին դեպի համայնքներում իրենց ամրագրված տարածքներ:
Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավված են մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները եւ մասնավոր ընկերությունները, ողջ հանրությունը:
Շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն համայնքներում իրականացվելու են հրապարակների, փողոցների եւ բակերի, զբոսայգիների, պատմամշակութային հուշարձանների, կրթական եւ առողջապահական հաստատությունների, հանրային նշանակության կառույցների, ճանապարհների հարակից տարածքների մաքրում եւ բարեկարգում:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայանության հետ կապեի բաժին