|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Ավարտին է մոտենում «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի առաջին փուլը: Շնորհակալություն եմ հայտնում շաբաթօրյակին մասնակցած ավելի քան 200.000 մեր քաղաքացիներին, ովքեր իրենց ակտիվ մասնակցությամբ և արժանապատիվ աշխատանքով մեծ ներդրում ունեցան «Մաքուր Հայաստան»-ի գաղափարի տարածման մեջ: Մեծ էր նաև հանրապետական գործադիր մարմինների, մասնավորապես Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների դերը` շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու գործում: ՀՀ մարզերի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապահական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներն ու կազմակերպություններն իրենց համակարգված աշխատանքով իսկապես կարողացան լավ արդյունք գրանցել:
Բազմաթիվ առաջարկների հիման վրա, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախատեսում է նույնպիսի մասշտաբային միջոցառում իրականացնել ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն