|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ելույթը Սկրիպալների գործի վերաբերյալ անընդունելի տոնայնություն ունի. հայտնում է Газета.ру-ն:
Նա խոսքով` ռուսական կողմը հերքում է Լոնդոնի մեղադրանքները:
Ինչ վերաբերում է այն բանին, որ ՌԴ-ն հրաժարվել է համագործակցել Լոնդոնի հետ գործի հետաքննության հարցում, ապա դա, ըստ Զախարովայի, ապատեղեկատվություն է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Լոնդոնը հրապարակեց ՌԴ երկու քաղաքացիների անուններ, որոնք կասկածվում են ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ: Մեյը նույն օրը իր ելույթում նշեց, որ նրանք ՌԴ ռազմական հետախուզության աշխատակիցներ են, և որ ՌԴ պետական մարմինները պատասխանատու են կատարվածի համար: