կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-12 20:35
Քաղաքական

ԱԺ-ում Արման Թաթոյանի նկատմամբ թիրախավորումն ու ամբարտավան տոնայնությունն անթաքույց էր, հերթական կայացած ինստիտուտն են փորձում արժեզրկել. Լիլիթ Գալստյան

ԱԺ-ում Արման Թաթոյանի նկատմամբ թիրախավորումն ու ամբարտավան տոնայնությունն անթաքույց էր, հերթական կայացած ինստիտուտն են փորձում արժեզրկել. Լիլիթ Գալստյան

ԱԺ-ում ՄԻՊ Արման Թաթոյանի զեկույցի քննարկման ընթացքում մի շարք պատգամավորների ցուցաբերած վարքագծի մասին Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հետ: Նա կարծում է, որ այսօր Արման Թաթոյանի նկատմամբ թիրախավորումն ու ամբարտավան տոնայնությունն անթաքույց էր: Չեն հասկանում, գուցե չգիտեն, գուցե պատվեր են կատարում՝ թիրախավորել, արժեզրկել  և քայքայել հերթական կայացած ինստիտուտը: Սա արդեն հստակ վարքագիծ է և անհերքելի ձեռագիր:

- Տիկին Գալստյան, իշխանության ներկայացուցիչները ՄԻՊ Արման Թաթոյանին մեղադրում են երկակի ստանդարտների մեջ, համաձա՞յն եք այս գնահատականի հետ:

- Իհարկե համաձայն չեմ այս գնահատականի հետ: Արման Թաթոյանին անձնապես ծանոթ չեմ, և  դա բոլորովին  պարտադիր պայման չէ նրա և նրա ղեկավարած գրասենյակի գործունեությունը գնահատելու համար: ՄԻՊ-ի հրապարակային, թափանցիկ գործունեությունը, հավասարակշիռ և  անկողմնակալ դրսևորումները, այս կամ այն դեպքերի առնչությամբ արագ անդրադարձը կամ հայտարարությունները խոսում են նրա պրոֆեսիոնալիզմի, նաև մարդկային և մասնագիտական բարձր որակների մասին: Ի դեպ, պարոն Թաթոյանը նաև  կրթությամբ և փորձառությամբ  միջազգային ստանդարտներ ապահովող պաշտոնյա է:

- Եթե ՄԻՊ-ը խոսում է ընդդիմությանը պաշտպանելու մասին, կամ կնոջ սեռով պայմանավորված վիրավորանքի մասին ու իշխանության հասցեին է քննադատությունը, իշխող ուժի պատգամավորները դա, այսպես ասած, ծանր են տանում, մինչդեռ Թաթոյանը պարզաբանում է, որ ԱԺ միջադեպն իր համար տհաճ էր, բայց ինքը քաղաքական նշանակության միջադեպի, կոնկրետ մարդկանց վերաբերյալ գնահատական տալ չի կարող: Ի՞նչ գնահատական կտաք ՄԻՊ-ի զեկույցին և ՄԻՊ-ի հասցեին հնչած մեղադրանքներին:

- Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների, մեղմ ասած, հոխորտանքն ու սպառնալի տոնայնությունը բացարձակապես անընդունելի է: Սա արդեն նրանց համար սովորական դարձած ամբարտավանության, անսխալականության, կյանքն ու իրականությունն իրենցով պայմանավորելու, իրենց էլ Հայաստանի հեղափոխական փրկիչներ համարելու բարդույթով է պայմանավորված: Այդ բարդույթն ու անհանդուրժողականությունն ուղղակի չարիքի են վերածվել: Երանի նրանց ինքնավստահությունն ու մեծամտությունը մի փոքր գիտելիքի և փորձառության վրա հենվեր: Եթե ծանոթ լինեին ՄԻՊ-ի մասին ՀՀ օրենքին և այս օրենքից և միջազգային կոնվենցիաներից բխող պարտավորություններին, գուցե իմանային, որ պետական կառավարման մարմինները ՄԻՊ-ի կարգավորման սուբյեկտ չեն: ՄԻՊ-ին դիմելու օրենսդրական արգելք կա:

Մի՞թե կարիք կա այդ ընկերներին հիշեցնելու, որ պատգամավորը ժողովրդի առաջնային մանդատով  և անձեռնմխելիությամբ օժտված բարձրագույն կարգավիճակ ունեցող ընտրյալն է:  Մի՞թե կարիք կա հիշեցնելու, որ ժողովրդի ընտրյալի  վարքը, պատասխանատվությունը, բարոյականությունն ու ինտելեկտը բարձր չափանիշներ են նախատեսում:

Զավեշտական և միաժամանակ ողբերգական էր օրեր առաջ տեսնել, թե  ինչպես է ՀՀ վարչապետի ներկայությամբ  պատգամավորների «մոռդաբոյի»  վկա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը անզոր գոչում՝ ու՞ր են անվտանգության աշխատակիցները… Շատ-շատ տխուր է:  Այս տրամաբանությամբ էլ ուզում են, որ ՄԻՊ-ը իրենց գործունեությանը միջամտի: Ավելի քան տխուր է՝ սա ԱԺ ինստիտուտի ուղիղ արժեզրկումն է, մանդատի արժեքը չեն հասկանում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: