|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարծում են, որ Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող անձանց անունները կարող են կեղծանուններ լինել, որ նրանք ռուսական ռազմական հետախուզության աշխատակիցներ են: Այդ մասին խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի դատախազությունը մեղադրանք էր առաջադրել ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովին և Ռուսլան Բոշիրովին ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տեղեկատվությանը. հայտնում է ТАСС-ը: «Հրապարակված անունները, ինչպես նաև լուսանկարները, մեզ ոչինչ չեն ասում»,-նշել է նա:
Զախարովան կոչ է արել Լոնդոնին` հրապարակային մեղադրանքներից և տեղեկատվական մանիպուլյացիաներից անցնել գործնական փոխգործակցության` Սկրիպալների գործի հետաքննության համար: