| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծնունդը շնորհավորելու մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը:
«Ոչ, դա անձնական հարաբերությունների խնդիր է: Ընդհանրապես, հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին, կարող եմ ասել, որ նա մարդկային կապերը գնահատում և պահպանում է աշխարհի տարբեր երկրների ներկայիս և նախկին նախագահների հետ»,- ասաց նա:
Դիտարկմանը` տասը տարի չէր շնորհավորել, վարչապետն արձագանքեց, որ վիճակագրությանը չի հետևել:
Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շարունակում է «եռալ», նա ասաց. «Այսօր շոգ էր բավականին, իսկապես»:
Փաշինյանը «աբսուրդ» որակեց մամուլում հայտնված այն լուրերը, թե ինքը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահի պաշտոնում է տեսնում: «Եկեք աբսուրդ բաներ չխոսենք, ՀՀ նախագահն ընտրվել է այս տարվա մարտին և դեռ 7 տարի էլ պետք է պաշտոնավարի»,- նշեց նա:
Դիտարկմանն էլ` քննարկման առարկա է դարձել նրա` Արցախի Հանրապետության օրն այնտեղ չգտնվելու փաստը, Փաշինյանը պատասխանեց. «Դրանից մեկ շաբաթ առաջ էի այնտեղ, և Արցախի նախագահն ասաց, որ նման բան դեռ չի եղել, որ Հայաստանի գործող ղեկավարը երեք ամսվա ընթացքում երեք անգամ լինի Ստեփանակերտում: Կարծում եմ` ՀՀ-ն շատ բարձր մակարդակով ներկայացված էր` ՀՀ նախագահ, փոխվարչապետ, անվտանգության խորհրդի քարտուղար և այլն»: