Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար:
Yerkir.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից փորձեց պարզել, թե ինչպե՞ս է պատկերացնում իրենց համատեղ աշխատանքը մեկ շենքում՝ հաշվի առնելով հայտնի իրադարձությունը:
«Ենթադրում եմ՝ «հայտնի իրադարձություններ» ասելով` Դուք ինչ նկատի ունեք: Իմ ու պարոն Թովմասյանի միջև անձնական խնդիր չի եղել, անձնական կամ անձնավորված միջադեպ էլ չի եղել: Ուրիշ բան, որ հետո, ցավոք, ով ոնց ուզել մեկնաբանել է: Դա իրականության խեղաթյուրում է` ես Հրայր Թովմասյանի անձին հասցեագրված ոչինչ չեմ ասել, հետևաբար, նրան վիրավորելու ցանկություն չէի կարող ունենալ: Ավելին ասեմ` վերջերս ես ու պարոն Թովմասյանը հանդիպել ենք ու մանրամասն զրուցել այս ամենի մասին: Կարծում եմ՝ հարցն այլևս գոյություն չունի, այն փակված է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի նշանակմանը, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ նրան շատ վաղուց գիտի, և նրա պրոֆեսիոնալիզմն ու մարդկային հատկանիշները թույլ են տալիս ցանկացած նման պաշտոն զբաղեցնել:
«Ասեմ ավելին` պետականաշինության շատ հարցերում մեր մոտեցումները համընկնում են: Այս ամենից հետևում է, որ համատեղ աշխատանքի որևէ խնդիր ես չեմ տեսնում»,- ասաց Ռուստամյանը: