Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ քոչվոր ցեղի ղեկավարը հայերին հաթաթա է տալիս, որին զուգահեռ՝ Հայաստանում ինչ-որ կոնստրուկտիվ հարաբերություններ են փորձում կառուցել։
«Եթե Ռուսաստանի ներկայությունը չլիներ, ապա լրիվ ուրիշ վիճակ կլիներ, նույնիսկ չխտացնելով գույները՝ կլիներ կատաստրոֆիկ վիճակ։ Ադրբեջանն իրենից չի ներկայացնում քաղաքական միավոր, այն դադարել է լինել քաղաքական միավոր թերևս 2012 թվականից, երբ Ալիևն ասաց՝ բոլորը ձեզ, բայց եկեք կամաց-կամաց գնանք դեպի վերամիավորում, ինչն Էրդողանը հաստատեց»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արման Աբովյանը։
Ըստ նրա, այն, ինչ այսօր կատարվում է Արցախում՝ պանթուրքական ծրագրի փուլերից մեկն է, ինչը Թուրքիան ադրբեջանցիների ձեռքով փորձում է իրագործել։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և իշխանության ներկայացուցիչների այն հայտարաություններին, թե Հայաստանում տեղի է ունենում մեդիատեռոր ժողովրդի նկատմամբ, Արման Աբովյանը նկատեց. «Զարմանալի է, երբ իշխանությունները բողոքում են մեդիատեռորից, քանի որ հենց իշխանություններն են երկար տարիներ մեդիատեռորի պապաները։ Մի հատ իրենց ֆեյքերին տեսեք, հիշեցնեմ պատերազմի օրերին ինչ էին անում, երբ մարդկանց կերակրում էին, և դրա հետ մեկտեղ՝ քայլ առ քայլ հանձնելով Արցախը։ Երկու օր առաջ Երևանը ողողվում է ոստիկաններով, ինչ-որ ռազմական ուղղաթիռ են վերևում քշում, մի տարափ տեղեկություն է գնում, և իշխանության արձագանքը՝ զրո։ Հասկացեք, այսօր իշխանությանը որևէ մեկը չի վստահում, ո՛չ իրենց քայլերին ու տեղեկությանը, ո՛չ իրենց մտքերին, որովհետև այսպիսի խաբերություն մենք երբեք չենք տեսել»։
Արման Աբովյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ Փաշինյանի և նրա թիմի հեռացումը ՀՀ անվտանգության շահերից է բխում, քանի որ այդ մարդիկ ի զորու չեն ճիշտ գնահատել, վերլուծել և արձագանքել ստեղծված իրավիճակին։