|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը կազմակերպել են Ուկրաինայի հայտուկ գործողությունների ուժերը: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ԴԻՀ-ի առաջնորդի խորհրդական Ալեքսնադր Կազակովը:
«Այո, դա իսկապես այդպես է: Ձերբակալված անձինք խոստովանական ցուցմունք են տվել»,-ասել է նա:
Զախարչենկոն զոհվել է երեկ երեկոյան «Սեպար» ռեստորանում պայթյունի հետևանքով: Ընդհանուր առմամբ` վիրավորվել է 11 մարդ: Դոնեցկի իշխանությոինները կատարվածն ահաբեկչություն են անվանել: Կա մի քանի ձերբակալված, նրանք հաստատել են, որ տեղի է ունեցել Կիևի կողմից դիվերսիա:
Նշենք նաև , որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ անդրադարձել է կատարվածին` մեղադրելով դրանում Կիևին: