|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները մի շարք կարևոր հարցերի շուրջ համընկնում են, Hurriyet թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ-ը:
Չավուշօղլուն, մասնավորապես, հայտարարել է, որ կողմերը համաձայնության են եկել ՌԴ–ի կողմից առաջադրված 6 կետի առաջին կետերի շուրջ.
«Երկու կողմերի դիրքորոշումները համընկնում են կարևոր հարցերի շուրջ։ Մասնավորապես, տեսնում ենք, որ դրանք գրեթե ամբողջությամբ համընկնում են համաձայնագրի առաջին չորս կետերի դեպքում Որոշ հարցեր պետք է լուծվեն նախագահների մակարդակով»,- ասել է նա։
Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են անցկացնել Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Վլադիմիր Զելենսկու և Ռեջեփ Թայիփ Էրդողանի եռակողմ հանդիպում.
«Եթե խաղաղություն ձեռք բերվի, նրանք անպայման կհանդիպեն»,- ասել է նա՝ նշելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարները ևս չեն բացառում նման հանդիպումը: