կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-09 23:04
Տնտեսական

Հայաստանում են ավտոբուսներ արտադրող ռուսական ընկերության ներկայացուցիչները

Հայաստանում են ավտոբուսներ արտադրող ռուսական ընկերության ներկայացուցիչները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը  հունիսի 9-ին ընդունել է «Գազ» խմբի «Ռուսական ավտոբուսներ» ընկերության տնօրեն Դմիտրի Պիժիկովին։

Ներկայացնելով ընկերության գործունեությունը, արտադրանքը և ծառայությունների շրջանակները՝ Դ. Պիժիկովն ընդգծել է, որ թողարկում են նաև ճանապարհաշինական տեխնիկա, տարբեր տիպի և տեղատարողությամբ ավտոբուսներ, այդ թվում՝ նաև այնպիսիք, որոնք հարմարեցված են հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների պահանջներին։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայում որոշակի ուղղություններով համագործակցության եզրեր կգտնվեն։

Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության համար շահավետ լուծման տարբերակները և նշեց, որ հետաքրքիր և փոխշահավետ մոտեցումների դեպքում պատրաստ են համագործակցել։ 

Նա առաջարկեց ուսումնասիրել Հայաստանի տրանսպորտային համակարգի առանձնահատկությունները, որից հետո քննարկել երկկողմ համագործակցության հնարավոր ձևաչափը։