| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամաններով Փրկարար ծառայության մի շարք ծառայողներ նշանակվել են համապատասխան պաշտոններում, ինչպես նաև ստացել են սպայական կոչումներ:
Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հակոբ Սարգսյանը նշանակվել է Վայոց Ձորի փրկարարական վարչության պետ:
Տավուշի ՄՓՎ Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ գնդապետ Վաղինակ Հովսեփյանը նշանակվել է Տավուշի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ-վարչության պետի տեղակալ:
Գեղարքունիքի ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ հերթափոխի հերթապահ, փ/ծ կապիտան Արսեն Պետրոսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ-վարչության պետի տեղակալ:
ՀՀ ԱԻ նախարարի հրամանով ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման, փրկարար ուժերի վարչությունների և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մեկական սպաների շնորհվել է համապատասանաբար փոխգնդապետի և մայորի կոչումներ:
ՀՀ ԱԻ նախարարի այլ հրամաններով ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը փ/ծ կապիտանի և լեյտենանտի կոչումներ է հանձնել փրկարարական ծառայության տարբեր ստորաբաժանումների 20 սպայի:
ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը նոր նշանակումների և սպայական կոչումներ ստանալու կապակցությամբ շնորհավորել է փրկարարներին՝ մաղթելով անվտանգ ծառայություն: