|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ աղետների բժշկության կենտրոնում, Քաղաքացիական պաշտպանության և Երևանի փրկարարական վարչություններում, ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, ինչպես նաև Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի ու Լոռու մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի պետի տեղակալ Վահան Ռշտունուն շնորհվել է փ/ծ գնդապետի, իսկ ՓԾ կադրերի վարչության կազմակերպչական բաժնի ավագ հրահանգիչ Աննա Ալեքսանյանին և Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Արսեն Առաքելյանին՝ փ/ծ փոխգնդապետի կոչում: