Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսը: Նախ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ սա Գերմանիայի կանցլերի երբևէ տեղի ունեցած առաջին այցն է Հայաստան, դրանով էլ այցը պատմական կարելի է համարել: Նշվեց, որ անց են կացվել բովանդակալից քննարկումներ, բանակցություններ, որոնք վերաբերում էին Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերին:
«Ուրախ եմ, որ շատ հարցերի վերաբերյալ մեր տեսակետները համընկնում են, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր երկրների միջև հարաբերությունները հսկայական պոտենցիալ ունենք: Գերմանիան առևտրատնտեսական շրջանառության ծավալով աշխարհում երրորդ գործընկեր երկիրն է հանդիսանում Հայաստանի համար, իսկ Եվրոպայում` առաջին երկիրը: Այս այցի արդյունքներով մենք համատեղ կոնկրետ գործողությունների օրակարգ կունենանք, որոնք կվերաբերեն ամենատարբեր ոլորտներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, ուրախ է, որ տիկին կանցլերը զգացել է այն դրական վերաբերմունքը , որ Հայաստանում կա Գերմանիայի և անձամբ տիկին կանցլերի նկատմամբ:
Գերմանիայի կանցել Անգելա Մերկելը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, որ ուրախ է այն ջերմ վերաբերմունքի համար, որը դսևորվեց Հայաստանում իր այցի նկատմամբ: Նա նշեց, որ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Մենք գիտակցում ենք, թե 1915թ ինչ սարսաափելի իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ, այս փաստը չպետք է մոռացվի, և և մենք մեր ներդրումը պետք է ունենանք այս հիշողության պատմության մեջ»,- ասաց Մերկելը:
Նա նշեց, որ անցյալ ամիսներին հետևել են հայաստանում տեղի ունեցող խաղաղ ցույցերին ու թավշյա հեղափոխությանը: Քննարկել են, թե ինչպիսին պետք է լինեն հայ-գերմանական հարաբերությունները առաջիկայում: Մերկելի խոսքով` կա լավ օրակարգ ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական հարցերի հետ կապված: Գերմանիան պատրաստ է համագործակցել թվայնացման, ռեսուրսների, բնական պաշարների ոլորտում, գերմաներենի խորացված ուսուցման ոլորտում, գիտության ոլորտում: Քննարկվել են ՀՀ քաղաքացիների կողմից Գերմանիայում ապաստան խնդրողների խնդիրները: Կա լավ համագործակցություն այս ոլորտում, բայց պետք է ավելին անել, որ ՀՀ քաղաքացիները կարողանան Գերմանիայում բժշկական օգնությունից օգտվել:
«Ուրախ եմ, որ Հայաստանին հաջողվել է ԵՄ հետ կնքել խորը և համապարփակ համաձայնագիրը և ցանկություն ունի խորացնել հարաբերությունները ԵՄ հետ: Գերմանիան իր ներդրումը կունենա այդ համաձայնագրի կիրարկման, իրագործման մեջ»,- ասաց կանցլերը: Նա ընդծեց, որ շատ հետաքրքիր էր հյուրընկալվել նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Մերկելն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, ասելով, որ Գերմանիան պատրաստ է ջանքեր ներդնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման մեջ:
«Խոսել ենք այն մասին, որ շատ կարևոր է հակամարտությունը լուծել լավ մթնոլորտում: Գերմանիան ԵԱՀԿ ՄԽ անդամ է, և պատրաստ է այդ շրջանակներում աջակցել Հայաստանին»,- ասաց Մերկելը:
Հիշեցնենք, որ Մերկելը տարածաշրջանային այցով գտնվում է Հայաստանում: Երեկ նա եղել է Վրաստանում, վաղը կմեկնի Ադրբեջան: