|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարը խոսել է առաջնահերթությունների մասին: Նա ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում. հայտնում է АПА-ն:
Դիդիե Բուկհալթերը նշել է, որ կառույցի նախագահությունը ստանձնելը մեծ պատասխանատվություն է, և 2014-ին Շվեյցարիան ուշադրություն է դարձնելու ԵԱՀԿ-ի անվտանգությանն ու կայունությանը։
Այլ հարցերի հետ մեկտեղ նա անդրադարձել է նաև սառեցված հակամարտություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրին։
«Բոլորս պատասխանատու ենք այդ հակամարտությունների արդար և երկարատև լուծման համար։ Մենք գիտենք, որ այդ խնդիրները մի գիշերում չեն կարող լուծվել։ Արդյունքի հասնել հնարավոր չի լինի, եթե կողմերը դա չեն ցանկանում։ ԼՂ հակամարտության լուծման հետ կապված` արձանագրվեցին որոշ դրական քայլեր: Շվեյցարիան շարունակելու է աջակցել ՄԽ համանախագահներին Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների և փորձագետների հանդիպում կազմակերպելու հարցում»,-ասել է Շվեյցարիայի արտգործնախարարը։