|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԼՂ հակամարտության լուծումը կարող են գտնել միայն դրա մասնակիցները, ոչ թե միջազգային միջնորդները: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը շարունակում է հետևողական աշխատանք տանել միջազգային ձևաչափերով՝ հակամարտության կարգավորման համար: Այդ մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է ТАСС-ը:
«Դա միանգամյա ջանք չէ, այլ հետևողական գիծ: Սակայն որևէ հստակ լուծում, վերջնական նախաձեռնություն կարող է արվել միայն հակամարտության մասնակիցների կողմից: Ո՛չ միջազգային միջնորդները, ո՛չ Ռուսաստանը չեն կարող հակամարտությունը լուծել Հայաստանի կամ Ադրբեջանի փոխարեն»,- նշել է նա: