կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-12 11:46
Աշխարհ

Արամ Ա-ն ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին

Արամ Ա-ն ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին

Անցնող երկու օրերի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն երկու առիթներով ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանին, Լենա Նազարյանին ու Հրաչյա Հակոբյանին։

Ինչպես տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության պաշտոնական կայքէջից՝ հանդիպման ընթացքում պատգամավորները խորհրդակցություններ են ունեցել Հայաստանի ներկա կացությանն առնչված հարցերի շուրջ։

Պատվիրակությունը Վեհափառ Հայրապետին է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույններն ու բարեմաղթանքները։

Նորին Սրբությունը հերթական անգամ ողջունել է Փաշինյանի կատարած աշխատանքը՝ Հայաստանում օրենքի գերակայությունը հաստատելու և ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Հայրապետը միաժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Սփյուռքի գործակցության կենսական կարևորությանը՝ շեշտելով Սփյուռքի առանցքային դերը Հայաստանի ու Արցախի առավել ծաղկման ու հզորացման աշխատանքներում։