կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-30 22:16
Քաղաքական

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը. Թորոսյան. Sputnik Արմենիա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը. Թորոսյան. Sputnik Արմենիա

Իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիա–ը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի՝ տված հարցազրույցից։

«Որոշված է, որ նախընտրական շտաբը համակարգելու են չորս հոգի` ես, Ռոմանոս Պետրոսյանը, Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը։ Պապիկյանը կլինի գլխավոր համակարգողը, կարելի է ասել` շտաբի պետը», – ասել է Թորոսյանը։

Նրա խոսքով` Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի 20-ից մայիսի 5 ընկած ժամանակահատվածում։ Սակայն դրանից հետո էլ նա լինելու է վարչապետի պաշտոնակատար, գործող կառավարությունն էլ շարունակելու է իր աշխատանքները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։

«Այժմ ընտրությունները լավագույնս բխում են երկրի շահերից, քաղաքական լարվածությունը թուլացնելու միջոց են», – շեշտել է  վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Հարցին` արդյոք Փաշինյանի մարզային այցերը նախընտրական քարոզարշավի մաս չե՞ն, Թորոսյանը պատասխանել է` վարչապետը ի պաշտոնե պարտավոր է լինել այնտեղ, որտեղ խնդիրներ կան, խոսել քաղաքացիների հետ։

«Մեկ տարի նման հանդիպումներ չենք արել` պայմանավորված կորոնավիրուսով եւ պատերազմով», – բացատրել է նա։

Թորոսյանի խոսքով` վարչական ռեսուրսը կիրառելը քննադատելի է, եւ վարչապետը նման բան չի անում։

Հիշեցնենք` մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանում  կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։