Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը՝ հայտնում է Yerkir.am-ը։
ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կուսակցության խնդիրներին նվիրված օրակարգ են քննարկել, այդ թվում նաև կուսակցական կառույցների ձևավորման հարցեր։
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի շուրջ «Հայկական ժամանակի» բարձրացրած աղմուկի հարցը չեն քննարկել և Սուրեն Պապիկյանը դա մեկնաբանության ենթակա հարց չհամարեց։ Նա հրաժարվեց գնահատական տալ մամուլի հրապարակմանը․ «Խոսքը ԱԱԾ նախկին պետի մասին է, եթե կզբաղվի քաղաքականությամբ՝ կզբաղվի, այս պահին որևէ բան չեմ կարող ասել, ավելի ինֆորմացիայի չեմ տիրապետում»։
ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու հարցը ևս չի քննարկվել։
«2020 թվականը պետք է լինի տնտեսական հեղափոխության տարի»,-ասաց Պապիկյանը այս տարվա անելիքին անդրադառնալով։ Նաև խոստացավ, որ իրականացնելու են հանրության առաջ ստանձնած բոլոր պատավորությունները։