Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովը։ Փակ քվեարկությամբ կուսակցության վարչության նոր կազմ է ընտրվելու:
Առաջադրված 51 թեկնածուից ընտրվելու են 21-ը: Վարչության անդամների ընտրությունից հետո կորոշվի վարչության նախագահն ու փոխնախագահը։ Նախատեսվում են վերանայումներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունում և ծրագրում:
Բացման խոսքով Ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ սա կուսակցության 5րդ համաժողովն է, առաջինն անցկացվել է 2015 թվականին: 2-րդ արտահերթ համաժողովն անցկացվել է Գյումրիի և Վաաձորի ընտրություններում 2016 թվականի աշնանը կրած պարտությունից հետո: Կուսակցության վարչությունը դրանից հետո հրաժարական տվեց, որը, ըստ Փաշինյանի, աննախադեպ երևույթ էր Հայաստանի քաղաքական պատմության մեջ: Ըստ նրա՝ 3-րդ համաժողովն էլ անցկացվեց՝ աննախադեպ իրադարձություն կյանքի համար: «2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը ձևավորվեց կուսակցության համաժողովում պատվիրակների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում, դրան նախորդեց կուսակցության թեկնածուների ներկուսակցական քարոզարշավը: Նման բան նույնպես Հայաստանի պատմության մեջ չէր եղել»:
Իսկ 4-րդ համաժողովն էլ կայացավ 2019 թվականի փետրվարին, երբ խորհրդարանական արտահերթ ընտրություններում կուսակցություն արձանագրել էր հաղթանակ՝ դառնալով իշխող ուժ էր ՀՀ-ում: Փետրվարին տեղի ունեցածը, ըստ Փաշինյանի, պետք է համարել աշխատանքային համաժողով:
«Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք: Սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից և ձևավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն: Մեզ շատ հաճախ անվանում են լիբերալ կամ ցենտրիստ, բայց սա թյուրըմբռնում է, որովհետև մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: