|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները մեկնարկել են «շատ կառուցողական»։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գլխավոր օգնական Անդրեյ Երմակը՝ անդրադառնալով Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններին։
Հանդիպումից առաջ նա նշել էր, որ «ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան Ուկրաինան»։ Երմակն ասել էր, որ Ուկրաինան պատրաստ է առաջ գնալու՝ հավելելով, որ ԱՄՆ անվտանգության երաշխիքները շատ կարևոր են, սակայն առայժմ անհրաժեշտ է քննարկել ինչպես սկսել այս գործընթացը խաղաղության համար։
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն BBC-ի հետ զրույցում նշել է, որ բանակցությունները լավ են ընթանալու։