|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությանը:
«Ես շատ ուրախ եմ Փաշինյանի համար, կարծում եմ, որ նա ամեն ինչ ճիշտ է անում: Միակ բանը, որ պետք է անի՝ պետք է փոխի համակարգը: Այսինքն, նրա հրամանները հին իրավապահները դեռ կատարելու են, բայց նրանք պարտադիր պատերազմ են պատրաստելու նրա դեմ: Ես վստահ եմ, որ Պուտինը ցանկանում է զրկել նրան իշխանությունից… Փաշինյանը պետք է ժամանակին ցրեր խորհրդարանը: Դեռ ուշ չէ: Նա պետք է ամբողջությամբ փոխի իրավապահ համակարգը, որովհետև նրա հաջողությունը շատ կարևոր է մեզ բոլորիս համար»,- ասել է Սահակաշվիլին:
Սահակաշվիլիի խոսքով` Փաշինյանը մեծ մարդ է, սակայն պետք է արագ բարեփոխումներ իրականացնի:
«Նա չունի մեկ տարի, 1,5 տարի, 2 տարի: Քանի դեռ կա ժողովրդի էներգիան, այն պետք է օգտագործել: Թող սովորի մեր սխալների վրա: Թող իր սխալները չգործի, քանի որ նրա հաջողությունից ևս կախված է մեր բոլորի հաջողությունը»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը: