|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Քաղաքացիական ազգային նախաձեռնության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ Երեւանի Արաբկիր ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արթուր Մկրտչյանը ընդունել է Կոմիտասի 5, 3, 7/1 շենքերի բնակիչների կոլեկտիվ հայցադիմումն ընդդեմ «Լիբեր» ու «Ռեմ-գրուպ» ընկերությունների:
Արդեն վարույթ է ընդունվել ու բավարարվել հայցվորների միջնորդությունը: Որպես հայցի ապահովման միջոց` Արթուր Մկրտչյանը պատասխանողներ «Լիբեր» ու «Ռեմ-գրուպ» ՍՊԸ-ներին ու նրանց աշխատակիցներին արգելել է շինարարություն ու ծառահատումներ իրականացնել Կոմիտասի 5 հասցեում:
Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը ուշադրության կենտրոնում է պահելու վերոնշյալ գործն ու շարունակելու է աջակցել բնակիչներին այնքան ժամանակ, մինչեւ Կոմիտասի 5 հասցեում վերջնականապես կկասեցվի բազմաբնակարան շենքի կառուցումը: