Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-09-09 13:20
Սպորտ

Հաջողությունը գալիս է այն թիմին, որն արժանի է (տեսանյութ)

Հաջողությունը գալիս է այն թիմին, որն արժանի է (տեսանյութ)

Քիչ առաջ ՀՖՖ շտաբ բնակարանում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:

Միայն պարգևատրման (Ռուբեն Հայրապետյանն ավելի վաղ ասել էր, որ պատրաստվում է 3 մլն եվրոյի պարգևատրում հատկացնել տղաներին)  և Իռլանդիայի հավաքականին վերաբերող հարցերին չպատասխանեց:

Մարզիչը, մասնավորապես, նշեց, որ թիմը գնալով փորձառու և կայուն է դառնում: Միակ խնդիրը տղաների վնասվածքներն են և ֆունկցիոնալ պատրաստվածությունը:

Մակեդոնիայի դեմ հանդիպմանը չի մասնակցի Հրայր Մկոյանը, որը վնասվածք է ստացել սլովակների հետ խաղի ժամանակ, իսկ Յուրա Մովսիսյանն արդեն լավ է և կարող է մասնակցել «Կրասնոդարի» հանդիպումներին:

Խոսելով հաջողության գործոնի մասին Մինասյանը նշեց, որ առանց դրա չէր լինի, սակայն մեծ դեր խաղաց նաև լավ խաղը. «Հաջողությունը գալիս է այն թիմին, որն արժանի է»:

Անդրադառնալով  Դենիս Թումասյանի` Հայաստանի հավաքականում խաղալու խնդրին` մարզիչն ասաց, որ նա սկզբում ընդունել է հրավերը, սակայն հետո հրաժարվել է գալ: Իսկ Արազ Օզբիլիսը և Ապուլա Բետեն շարունակում են մնալ տեսադաշտում:

«Հենրիխի դիրքային փոփոխությունը` աջ կիսապաշտպան խաղալը, հաշվարկված էր, մրցակիցը գրոհում էր հիմնականում եզրից և պետք էր ուժեղացնել եզրը: Իսկ հարձակումների ժամանակ Հենրիխն առաջադրանք ուներ միանալ գրոհներին կենտրոնում»,- ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Վարդան Մինասյանը մեծ համարեց Յան Պորտեֆիլդի և մնացած բոլոր մարզիչների ավանդը այս թիմի կայացման գործում, նա նշեց, որ յուրաքանչյուր մարզիչ իր հետքն է թողել թիմի վրա. «Մենք հաղթեցինք լավագույն որակների հաշվին: Այսօր մենք ունենք 4 գոլ խփող ֆուտբոլիստ, ովքեր ցանկացած պահի կարող են դա անել»:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը կարևորեց նաև երկրպագուների գործոնը` ասելով, որ նրանց դերն ու ներկայությունը շատ կարևոր են: