Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնում են, որ ժամը 00:46-ին ոստիկանությունում ահազանգ է ստացել, որ տղամարդ են դանակահարել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 00:35-ի սահմաններում, Այնթափ գյուղում գտնվող «VARDA» գիշերային ակումբի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարավածել է 28-ամյա Արթուր Սահակյանին, ինչի հետևանքով տղամարդը մահացել է:
Shamshan.com-ի տեղեկություններով` նույն օրը «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Խաչատուր Արոյանը՝ դանակահարված վիճակում: Ոստիկաններն ու քնիչները նշված ճանապարհին գործող «VARDA» գիշերային ակումբի մոտ հայտնաբերել են Toyota Camry մակնիշի 01 MM 055 համարանիշի ավտոմեքենա, որի վարորդի նստատեղին և ուղևորի նստատեղին կան արնանման հետքեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Խ. Արոյանին, ով նշված գիշերային ակումբն աշխատացնողն է, սակայն հարևանությամբ բնակվողներն էլ ասում էին, որ նա տերն է: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև արյունոտված մայկա: Տեղում աշխատում են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, հանցագործության գործիք դանակն հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում եղել է դատապարտված: