|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գիշերային ակումբի մոտ մի երիտասարդի ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։ Մարտի 30-ի` լույս 31-ի գիշերը ահազանգ է ստացվել, որ ժամը 03-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել է գոտկային ձախ հատվածում հրազենային վնասվածք ստացած մի երիտասարդ՝ Էդգար անունով:
Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Մարգարյան-Ֆուչիկ խամերուկում տեղակայված գիշերային ակումբի մոտ: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ Միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։