| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Օգոստոսի 6-ին՝ ժամը 5-ն անց 45-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում դիակ կա։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության, նաև այլ իրավապահ կառույցների ծառայողները պարզել են, որ Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանը սպանվել է։ 
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկեցին ծավալուն հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով առանձնապես ծանր հանցագործությունը։ Նախնական տվյալներով՝ Սահակյանի և մոտակայքում գտնվող «Վարդա» գիշերային ակումբի տնօրենի միջև, հենց ակումբի դիմաց, վեճ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում Սահակյանը գիշերային ակումբի տնօրեն՝ 34-ամյա Խաչատուր Արոյանին դանակով մի քանի անգամ հարվածել է։ Տնօրենը ևս դանակով հարվածել է Սահակյանին, ինչի հետևանքով վերջինս մահացել է, Արոյանն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ 
Հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։