կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-26 11:48
Հասարակություն

Դանակահարություն՝ գիշերային ակումբի մոտ

Դանակահարություն՝ գիշերային ակումբի մոտ

Հունվարի 15-ի գիշերը հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ստորին հատվածում դանակի կտրող, ծակող, թափանցող վերքերով բուժօգնության են դիմել 1994 թ. ծնված Լևոն Հ.-ն և 1993 թ. ծնված Սամվել Շ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Լևոն Հ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Վանաձորից Սպիտակ տանող ճանապարհին Սամվել Շ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է մոտ 25-30 տարեկան մի երիտասարդ, խնդրել, որ իրեն տանեն Սպիտակ:

 

Մերժում ստանալուց հետո առաջացած վիճաբանության ժամանակ նրանց են մոտեցել ևս 3-4 երիտասարդներ, որի ընթացքում նրանցից մեկը սուր կտրող գործիքով հարվածել է Լևոն Հ.-ին և Սամվել Շ.-ին:

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Ղուրսալի թիվ 1 հասցեում գտնվող գիշերային ակումբի մոտ 1991 թ. ծնված Էմին Փ.-ն ընկերոջ /անձը և տվյալները պարզվում են/ հետ միասին վիճաբանել են Սամվել Շ.-ի և վերջինիս ընկերներ` Վասիլ Ք.-ի /տվյալները պարզվում են/, Արմեն Զ.-ի /տվյալները պարզվում են/ և Լևոն Հ.-ի հետ, որի ընթացքում ձեռքին եղած ծակող-կտրող գործիքով հարվածել է Սամվել Շ.-ին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս /ըստ դատաբժշկի եզրակացության/, իսկ Լևոն Հ.-ին` կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս /ըստ դատաբժշկի եզրակացության/, որից հետո դիմել է փախուստի: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: