| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր՝ հունիսի 23-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: Այս մասին հայտնում է shamshyan.com -ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Բագրևանդ թաղամասում գտնվող «Դիվա» գիշերային ակումբի մոտից: Այս պահին քննիչները Վ. Լաչինյանի գլխավորությամբ դեպքի վայրի զննություն են իրականացնում: Տեղում աշխատում է նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության ավագ փորձաքրեագետ Վահե Զաքարյանը: Ոստիկանները, քննիչներն ու փորձագետը դեպքի վայրում հայտնաբերել են բազմաթիվ արնանման հետքեր, կրակված մեկ պարկուճ, ինչպես նաև BMW մակնիշի 26 FF 260 համարանիշի ավտոմեքենա:
Ավտոմեքենայի վրա նույնպես կան անրանման հետքեր: Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Գևորգ Հովհաննիսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, հիվանդանոցից էլ իրավապահներին հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: