|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր Հանրային Հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդման ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը խոսեց Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի, ինչպես նաև 0038 գաղտնի հրամանի մասին: Հարցին, թե արդյո՞ք ճիշտ են տեղեկություններն այն մասին, որ հարցաքննության է կանչվել նաև Արմեն Գևորգյանը: Սասուն Խաչատրյանը նշեց, որ մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին` արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ , որը նախատեսում է քրեական պատասխանատվություն 332 հոդվածի 3 մասով:
ՀՔԾ պետը նշեց, որ տարիներ առաջ եղավ Wikileaks-ի հրապարակում, որի հիման վրա այսօր քրեական գործ է հարուցվել: Հրապարակման մեջ նշվում է, որ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել են ընտրությունների արդյունքները ՍԴ-ում, և ըստ հրապարակման, Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ:
«Դա ծանր հանցանք է, նախատեսում է մինչև 6 տարի ազատազրկում: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին»,- ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: