կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-26 14:45
Իրավական

«Կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով» հրապարակման հիման վրա նյութեր են նախապատրաստվում. արարքը կատարողը հայտնաբերվել է

«Կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով» հրապարակման հիման վրա նյութեր են նախապատրաստվում. արարքը կատարողը հայտնաբերվել է

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, ըստ որի՝ «Համացանցում ՝ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով» բովանդակությամբ հրապարակման վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում. հայտնում է Yerkir.am-ը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Համացանցում՝ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով» բովանդակությամբ հրապարակում էր արվել, և դրա հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։

Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկարներ էր հրապարակել և հայտնել, որ մի քաղաքացի Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից ու քարշ է տալիս: ԱԺ պատգամավորը դիմել էր ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին, նշելով, որ հրապարակումն ընդունեն հաղորդում հանցագործության մասին և գտնեն քաղաքացուն: