| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հուլիսի 28-ին, ժամը 16:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 138/3 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ գազի բալոնից (5 կգ-անոց) տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել են 5 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը և բնակարանի պատշգամբի դուռը՝ մասամբ: Բնակիչը՝ Վ. Ս.-ն (ծնված 1975 թ.), հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը: