Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Նոյեմբերի 22-ին, ժամը 05:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9 փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում գազի հոտ է զգացվում: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բնակարաններից մեկի խոհանոցի գազի կաթսայից տեղի է ունեցել շմոլ գազի արտահոսք:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Խ․-ն (ծնված 2009 թ.) հոսպիտալացվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են Ա․ Խ․-ի (ծնված 1969 թ.) մահը:
Փրկարարները Թ․ Խ․-ին (ծնված 2003 թ.) և Կ․ Հ․-ին (ծնված 1970 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: