|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հունիսի 30-ին, ժամը 15:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկում գտնվող գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գ. Նժդեհի փողոցի տներից մեկի բակում գտնվող 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհն ինքնամարվել է: Այրվել է արտահոսած գազը:
Փրկարարները կատարել են հերթապահություն՝ մինչ բալոնի մեջ գտնվող գազի ամբողջությամբ պարպվելը (փականի անսարքության պատճառով արտահոսքը հնարավոր չի եղել դադարեցնել):