| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հուլիսի 2-ին, ժամը 04:53-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով. ներսում արգելափակված քաղաքացիներ կան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին բախվել են ԶիԼ մակնիշի 03 LL 529 (վարորդ՝ 1982 թ. ծնված Տ. Փ.) և Mercedes Vito մակնիշի 90 AL 090 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բռնկվել է և վարորդը՝ տեղում մահացել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:13-ին, մարվել՝ 05:23-ին: Ամբողջությամբ այրվել է Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ ժամը 07:10-ին՝ ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: