|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարության մամուլի ծառայությունը, հունիսի 8-ին, ժամը 21:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ իրար են բախվել «Toyota» մակնիշի 34 ZN 743 պետհամարանիշով միկրոավտոբուսը և «Mercedes» մակնիշի 24 LU 420 պետհամարանիշով ավտոմեքենան, ինչի հետևանքով 6 քաղաքացի հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: