Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքեց «Սուրբ Գրիգոր» ԲԿ-ում սկսված բողոքի ակցիային:
Նշենք, որ ակսօր աշխատանքաից ազատվել է սույն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Արա Մինասյանը, քանի որ բժշկական կենտրոնում, ըստ առողջապահության նախարարի, հայտնաբերվել են խոշոր չարաշահումներ: Տնօրենի` աշխատանքաից ազատվելուց հետո բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը դուրս է եկել բողոքի ակցիայի` պահանջելով վերականգնել Արա Մինասյանին` բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում: Բողոքող անձնակազմը նաև պահանջել է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայանա և լսի իրենց պահանջները:
Առողջապահության նախարարը նշում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն պետական հիմնարկ է` 1700 աշխատակցով, 7 միլիարդ դրամ բյուջեով, որից 5 միլիրադ դրամը պետական ֆինանսավորումով է: Նախարարը տարակուսում է, որ աշխատակիցները անհիմն են համարում տնօրենին աշխատանքից ազատելը, քանի որ կան փաստեր չարաշահումների մասին: Նախարարի խոսքով` չարաշահումները այնքան սիստեմատիկ բնույթ են կրել, որ անգամ այդ թալանը չի դադարել ստուգումների պահին:
«Մարդիկ եկել են արյան անալիզ են հանձնել, փոքր հետազոտություններ կատարել, վերջում պարզվել է, որ ակդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի օգնություն են ստացել: Ու մենք դա համարում ենք առողջապահության լավ կազմակերպու՞մ:Երբ 8000 դրամի փոխարեն այդ հիմնարկը պետբյուջեից գանձել է 200 հազար դրամ տարիներ շարունակ: 2001թ-ից հետո այդ բուժհիմնարկը ոչ մի անգամ ստուգում չի անցել, ոչ մի անգամ»,- ասաց նախարարը` հավելելով, որ պետական գնումների համակարգը նույնպես կասկածելի ու խնդրահարույց է եղել:
«Էս հիվանդանոցը պետք է վերջիվերջո վերադառնա նորմալ աշխատանքային հուն: Եվ ոչ մի անձ` անկախ նրա ունեցած հարյուրավոր նյուզերից, չի կարող դրա դեմն առնել: Այս հիվանդանոցի հարցը ողջ առողջապահական համակարգի հարցն է, քանի որ այն միշտ վիշապի նման նստած է եղել առողջապահական համակարգի աղբյուրի վրա: Վիշապը պետք է գլխատվի, վերջ»,- ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:Նրա խոսքով` որևէ ստորագրահավաք չի կարող արդարացնել չարաշահումները:
Նախարարը նշեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նշանակվելու է ժամանակավոր պաշտոնակատար, անց է կացվելու տնօրենի նոր մրոցույթ, բոլոր հիվանդանոցները անցնելու են տնօրենների կառավարման խորհրդի ներքո, և որևէ տնօրեն չի կարողնալու ինքնագլուխ տնօրինել ահռելի միջոցները: