Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Սաթենկար» ՍՊԸ-ին ապրանքների ներկրման դեպքում ավելացված արժեքի հարկից 3 տարով ազատելու արտոնությունը: 286.5 միլիոն դրամի չափով ներդրում է կատարվելու, և ըստ ներդրումային ծրագրի՝ ստեղծվելու է 24 աշխատատեղ՝ 94.000 դրամով:
Հարցի մասին զեկուցող` տնտեսական զարգացման նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ տրիկոտաժի ոլորտը համարվում է գերակա, ուստի ով դիմում է, այս ոլորտում որևէ խոչընդոտ, որևէ հավելյալ բեռ չի դրվում, միայն թե իրականացվեն ծրագրերը, ստեղծվեն աշխատատեղեր:
Վարչապետն արձագանքեց, որ ներդրողներին հրավիրում են այս ոլորտում ներդրումներ անելու: Փաշինյանի խոսքով` զինվորների ներքնաշորերի հետ կապված չլուծվող խնդիր կա, և ՊՆ-ն լրջորեն պետք է զբաղվի այդ հարցով` խնդրի լուծման գործում ներգրավելով տեքստիլ ոլորտի արտադրողներին: «Նախկին մրցույթների հետ կապված խնդիր կա, և պայմանավորվել ենք, որ պետք է հրավիրվեն բոլոր արտադրողները, և բոլորի ներկայությամբ, տեսախցիկների ներքո, պետք է տեղի ունենան բանակցություններ արտադրողների հետ»,- ասաց նա: