Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էին ԸՕ-ում փոփոխությունները, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նախ խոսեց ԵՄ կազմից դուրս գալու` Մեծ Բրիտանիայի հանրաքվեի մասին` ասելով, որ այդ հանրաքվեի արդյունքներն անմիջական կապ ունի հայ ժողովրդի հետ այն առումով, որ դա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման դրսևորում է` դուրս գալ այն միությունից, որի անդամ են:
«Մենք այս խնդիրն ունենք Ղարաբաղի հարցում: Մենք միշտ պետք է ողջունենք նման հանրաքվեները: Իսկ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կարելի է կիրառել ամենօրյա ռեժիմով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԸՕ-ի քննարկումներին, Լևոն Մարտիրոսյանի կարծիքով՝ արդեն քննարկելու բան էլ չի մնացել, մինչդեռ պարզվեց որ դեռ դժգոհություններ կան, և կան մարդիկ, ովքեր էլի դժգոհություններ ունեն:
«Արդեն մազոխիզմի հոտ է գալիս: Էլ ի՞նչ պետք է անի իշխանությունը, որովհետև բոլոր պահանջներն ընդունել է: Իսկ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը կբարձրանա միայն մեկ դեպքում, երբ ընդդիմադիր որևէ ուժ գա իշխանության, բայց դա կլինի այն դեպքում, եթե տվյալ ընդդիմադիր ուժն ունենա կառավարող ուժին հավասար ռեսուրսներ՝ մարդկային, կազմակերպական, ֆինանսական, մեդիա և այլն: Եվ եթե այդ հավասար ռեսուրսները չունի, ապա դրա մեղավորը կառավարող ուժը չէ, և ինչ էլ գրվի ԸՕ-ում, ընդդիմադիրները դժգոհ կլինեն: Շատ ներողություն, քիչ է մնում ընտրական հանձնաժողովի անդամների ներքնազգեստում արդեն տեսախցիկ տեղադրենք»,- ասաց պատգամավորը:
Վերջում խոսելով ԸՕ-ում փոփոխություններ անելու համար պահանջվող գումարի մասին` նա ասաց, որ, օրինակ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 26 միլիոն ֆունտ ստերլինգով գնելու է հայ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանին, և կարելի է այնպես անել, որ այդ գումարի մի որոշ մասը հատկացվի հայրենիքին` այս խնդրի կարգավորման համար: