|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքական հատուկ ծառայությունների կողմից Ուկրաինայի տարածքում առևանգված թուրք լրագրող Յուսուֆ Ինանը բերվել է Պոլիս ու կալանավորվել:
Ըստ DHA-ի` ինչպես Թուրքիայի մյուս քաղաքացի Սալիհ Զեքի Յիղիթը, այնպես էլ Ինանը
մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ կապի մեջ:
Ինանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները: «Հաղորդեք նախագահին, որ սա արդարադատության կոտորած է», - ասել է նա:
Ուկրաինան դեռևս չի արձագանքել դեպքին: