Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Թուրքիայում Hurriyet-ի լրագրողներից Յըլմազ Օզդիլը հեգնական հանելուկ է գրել Էրդողանի որդի Բիլալ Էրդողանի մասին` կարճ ներկայացնելով կաշառակերության գործընթացն ու վերջերս համացանցում հայտնված ձայնագրությունը:
Հանելուկում Էրդողանը հրամայում է որդուն դատարկել գանձանակը: Բիլալը սկսում է դատարկել` սրան-նրան բաժանելով, սակայն ինչ անում է, չի անում, գանձանակը չի դատարկվում: Հանելուկի վերջում լրագրողը պահանջում է կռահել, թե Բիլալի մոտ եղած գումարը և խոստանում վարչապետ Էրդողանի ձայնով արտասանված բանաստեղծությունների սկավառակով պարգևատրել կռահողներից մի քանիսին:
Նշենք, որ լրագրողը հանելուկում Բիլալին դիմում է «Բիլալճիկ» անունով: