Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Շառլ Ազնավուրի աղմկահարույց հարցազրույցի մասին «Ակօս» թերթը գրել է. «Նոյեմբերի 2-ին թուրքական Posta թերթում Էրքան Օզերմանի ստորագրությամբ` «Պահեք ձեր ոխը» վերնագրով հարցազրույց հրապարակվեց: Օզերմանն այդ հոդվածում հայտնել էր Փարիզում Թուրքիայի դեսպան Հաքքը Ալքընի և Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի հետ զրույցի մասին: Այդ հարցազրույցի հրապարակումից երեք օր անց այն հայտնվեց հայաստանյան մամուլի օրակարգում:
Հարցազրույցում Ազնավուրի՝ «մայրս թուրք է, երազանքս Թուրքիա այցելելն է: Օսմանյան կայսրության ժամանակ մեծ ցավեր են եղել, կոտորվել են անմեղներ, դա ամոթ է՝ մղձավանջ, արհավիրք, ընդունում եմ: Բայց այդ ամենը մինչև հիմա օրակարգ բերելն ու խառնաշփոթ ստեղծելն ո՞ւմ ի՞նչ օգուտ է տալու կամ տվել: Ներկայումս Հայաստանը Թուրքիայի կարիքն ունի: Այդ սահմանը պետք է բացվի» խոսքերը մեծ զարմանք առաջացրեցին:
Ազնավուրի՝ «այո, դեսպանն եմ, բայց դա չի կարող ազդել իմ փաստարկների վրա: Ես անկախ դեսպան եմ: Այսինքն` չեմ գործում և չեմ կարող գործել Հայաստանից ստացած հրամաններով» խոսքերից հետո Հայատսանի ԱԳ նախարարությունից պարզաբանում պահանջվեց: ԱԳ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ «Ազնավուրը թուրքական որևէ կայքի հարցազրույց չի տվել և դեսպանից մրցանակ չի ստացել»: Posta-ի հրապարակած լուսանկարներին և ընթրիքին ԱԳ նախարարությունը որեւէ կերպ չանդրադարձավ:
Հարցազրույցի տակ ստորագրած Էրման Օզերքանը «Ակօս»-ի հետ զրույցում հայտարարել է, որ «Ազնավուրը տեղյակ է եղել, որ ճաշի ընթացքում իրականացված զրույցը հրապարակվելու է և ուրախ է իրեն հանձնված «Ոսկե սոսի» մրցանակն ընդունել»:
Օզերմանը հայտնել է նաև, որ այդ հարցազրույցն իրականացվել է ոչ թե Ազնավուրի քաղաքակական տեսակետները, այլ մարդկային կողմերն ընդգծելու համար, ընդգծել, որ Ազնավուրն իր այդ տեսակետը տարբեր առիթներով հայտնել է, և ժողովուրդների հաշտությունը չցանկանալով միայն` կարելի է այս հայտարարությունները որակել կեղծ»: