կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-19 16:53
Հասարակություն

«Հյուսիս-հարավ» ծրագրում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ․ ի՞նչ կապ ունեն նախկին նախարարները

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման վերջնաժամկետն անհայտ է, քանի որ չկա ֆինանսավորում. այսօր Թալինում հայտարարեց տրանսպորտի, կապի և տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը: Նա լրագրողներին հայտնեց նաև, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում տեղ գտած հնարավոր չարաշահումների և հափշտակումների բացահայտմամբ այս պահին զբաղվում են իրավապահները:

Հիշեցնենք, որ այս ճանապարհի շինարարությունը մեկնարկել է 2012-ին՝ տրանսպորտի և կապի` այն ժամանակվա նախարար Գագիկ Բեգլարյանի օրոք:

Դեռ տարեսկզբին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը «Հյուսիս-հարավ» ծրագրին նվիրված 4000 էջանոց փաստաթղթային ուսումնասիրություն էր կատարել և հայտնել մի շարք մտահոգություններ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ներկայացնում է ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած գլխավոր մտահոգությունները: «Մեր ուսումնասիրության արդյունքում բացահայտվեցին մի շարք հիմնախնդիրներ, որոնք կարելի է դասակարգել չորս խմբի՝ ֆինանսական, կազմակերպական, որակական և ժամկետային: Նախահաշվային, սկզբնական պլանների համաձայն՝ այս ծրագրի իրագործման համար պետք է ծախսվեր 950 մլն դոլար, այն դեպքում, երբ 2017թ. դեկտեմբերին այն ժամանակվա նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ ծրագիրն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է 2 մլրդ գումար, ինչը կասկածի տակ է դնում այս ծրագրի տնտեսական նպատակահարմարությունը և արդյունավետությունը»,- աում է Պարսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: