|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կառավարության նիստում, օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին` զեկուցել Հյուսիս-հարավ մայրուղու ճանապարհաշինարարության ընթացքի վերաբերյալ:
Տիգրան Ավինյանը նշեց, որ ճանապարհաշինարարության մեջ ներգրավված չինական ընկերության հետ կապված խնդիր կա, և առաջարկվող լուծումներից մեկն այդ ընկերության հետ պայմանագրի կասեցումն է, սակայն Ավինյանը չի կարծում, որ դա արդյունավետ լուծում է: Նա հավելեց, որ կան կոռուպցիոն խնդիրներ ևս, ուստի ուսումնասիրություններ են պետք` համապարփակ պատկերը հասկանալու համար:
«Կոռուպցիոն խնդիրը երկար տարիների պատմություն ունի և մանրամասն պետք է ուսումնասիրել: ՊԵԿ-ի ու ոստիկանության հետ պետք է խորանանք այս խնդրի մեջ»,- ասաց Ավինյանը:
Վարչապետը նշեց, որ այդտեղ էլ պետք է տան արագ և արդյունավետ լուծումներ, քանի որ երկու տարի է` այդ խնդիրը շրջապտույտի մեջ է, մանավանդ, որ Հյուսիս-հարավի կառուցումը պայմանավորում է Իրանի ու Վրաստանի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացումը: Ուստի առավելագույնս արագ պետք է աշխատեն, որ այդ հատվածում` Տրանշ-2, Տրանշ-3 հատվածներում, շինարարությունը վերականգնվի: