|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կողմ է 12-ամյա կրթական համակարգին: Ավելին՝ նա պատրաստվում է հասարակության այն հատվածին, որը ցանկանում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, համոզել, որ 12-ամյա կրթական համակարգն արդարացված է: Այս մասին նախարարը հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, որ հասարակության մի հատվածն ուզում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, ինչպիսի՞ն է նախարարի դիրքորոշումն այդ առնչությամբ:
«Հասարակության մի մասն, ուրեմն, պետք է ունենա կրթության ու գիտության նոր նախարար, որովհետև ես կողմ եմ 12-ամյա կրթությանը և առաջիկա 2-3 տարում հասարակության այդ հատվածին կհամոզեմ, որ 12-ամյա կրթական համակարգը լավն է»,-նշեց նախարարը: