կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-16 17:20
Մշակույթ

Խնձորեսկում ապօրինի շինարարությունը, ընտանի կենդանիների բուծումը դադարեցվել է

Խնձորեսկում ապօրինի շինարարությունը, ընտանի կենդանիների բուծումը դադարեցվել է
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել. «ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն համարվող, հանրապետական նշանակության Խնձորեսկ գյուղատեղիի տարածքում «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրի» շրջանակում իրականացվող աշխատանքների վերահսկման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության մասնագետները պարբերաբար հանդիպում-քննարկումներ են ունենում ծրագրի նախաձեռնողների հետ, որոնք տեղեկացվել են, որ ծրագրի շրջանակում պատմամշակութային անշարժ հուշարձանների ամրակայմանը, վերականգնմանը և նորոգմանը վերաբերող բոլոր անհրաժեշտ գիտանախագծային փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ է ներկայացնել բնագավառի լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը: 
Նախարարությունն առաջարկել է աշխատանքներն իրականացնել փուլային տարբերակով, որպեսզի ապահովվի դրանց վերահսկելիությունը: ՀՀ մշակույթի նախարարությունը «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրի» տնօրինությանը նախազգուշացրել է նախարարության շրջանցմամբ կամ անտեսմամբ հավանական քայլերի անթույլատրելիության և դրանց համար օրենսդրական պատասխանատվության մասին: Նախարարությունը տեղեկացնում է, որ տիրապետում է օրենքի գերակայությունն ապահովող էապես ազդեցիկ և կիրառելի լծակների:
Ինչ վերաբերում է տարածքում տնտեսվարող այլ սուբյեկտների կողմից իրականացվող գործունեությանը՝ ապօրինի շինարարություն, ընտանի կենդանիների բուծում և այլն, դրանք սահմանված կարգով դադարեցվել են, տարածքում սահմանվել է խիստ հսկողություն. նախարարության տարածքային և մարզային համապատասխան կառույցները, իրավապահների հետ համագործակցելով, հետևում են օրինականության պահպանմանը»: