|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Խնձորեսկում հատիկաընդեղենի մշակման գործարանի կառուցման աշխատանքներն ավարտվել են, շուտով տեղի կունենա արտադրամասի բացման արարողությունը։
Գործարանը կառուցվել է Գորիսի համայնքապետարանի և ՄԱԿ֊ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում: Գործարանում մշակվելու, տեսակավորվելու և փաթեթավորվելու է տեղական արտադրանքը։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ՄԱԿ֊ի պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատուների հետ այցելել է արտադրամաս, ծանոթացել վերջնական աշխատանքներին։
Ծրագրի շրջանակում 50 տնտեսություն ստացել է հատիկաընդեղենի բարձրորակ սերմացու։ Տնտեսություններին տրամադրվել է գյուղատնտեսական տեխնիկա` աշխատանքները կազմակերպելու համար։ Արտադրամասը զինված է նորագույն սարքավորումներով։ Գործարանի կառուցման աշխատանքներն իրականացրել է «Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ֊ը։
Գորիսի համայնքապետարան / Goris Municipality