Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանի ավագանին պետք է ընտրեր քաղաքապետ: Արդեն տեղեկաեցրել ենք, որ Երևանի ավագանու «Ելք» և ՀՀԿ խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու ընտրությանը: Այսօր նիստին մասնակցում էր միայն Երևանի ավագանու 5 անդամ, քանի որ քվորում չկար, հայտարարվեց ընդմիջում:
Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հետ չի կանգնել իր թեկնածությունը առաջադրելու մտքից: Նրա խոսքով` ամեն ինչ պետք է որոշեն Երևանի քաղաքացիները:
Հարցին` ինչպե՞ս կգնահատի «Ելք»-ի ու ՀՀԿ-ի` նիստին չներկայանելու և թեկնածու չառաջադրելու քայլը, Փոստանջյանը պատասխանեց. «Գնացեք, իրենց հարցրեք, թե ինչու են իրար միացել»:
Նա հավելեց, որ քաղաքացիների գնահատականից է կախված, թե ով կլինի Երևանի քաղաքապետը:
Նշենք, որ ընդմիջումից հետո քվորում լինելու դեպքում կրկին քաղաքապետ ընտրելու փորձ կարվի: