|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Ես հրաժարվել եմ մրցույթին մասնակցելուց հետո եւ խնդրում եմ այս մասին այլեւս չխոսել»,- այսօր լրագրողներին դիմեց ԿԸՀ նորընտիր նախագահ Գարեգին Ազարյանը` ըստ էության հերքելով ՄԻՊ-ի կողմից հայտարարած մրցույթով հանձնաժողովի անդամ չդառնալուց հետո արած իր մեկ այլ հայտարարությունը, թե ինքն ինքնաբացարկ է հայտարարել: Մինչդեռ ՄԻՊ գրասենյակից լրագրողներին հայտնել էին, որ Ազարյանը մասնակցել է մրցույթին եւ, ինչպես մյուս թեկնածուներին, նրան եւս հարցեր էին տվել:
Ազարյանն ասաց, որ նոր ընդունված Ընտրական օրենսգրքից եւ նոր ձեւավորված ԿԸՀ-ից հետո ինքը` որպես ԿԸՀ նախագահ, ինչպես նաեւ ԿԸՀ անդամները, շատ ավելի կարեւոր գործեր ունեն անելու, քան մամուլի հրապարակումների հետ հաշվի նստելը:
Լրագրողների հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել առաջիկա ընտրություններում հասարակության վստահությունը բարձրացնելու համար, ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ ինքը ստորագրել է մի տեքստի տակ, որը պարտավորեցնում է աշխատել անաչառ եւ օրենքի սահմաններում:
Իսկ երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ո՞ր արժանիքների համար է Գարեգին Ազարյանը կրկին ընտրվել ԿԸՀ նախագահ, նա խորհուրդ տվեց այդ մասին հարցնել ԿԸՀ անդամներին: