Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Էրեբունի» թանգարանի մոտ կայացած ասուլիսի ժամանակ «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ իր կուսակցության անվան շուրջ հնչած կարծիքներին, մասնավորապես` որ կուսակցության անվանումից սկսած մինչև կարգախոսը` պաթոս է, և իրատեսական չէ «Դեպի Արարատ» կարգախոսը:
Փոստանջյանի կարծիքով` եթե չես ձգտում անհնարինին, ապա չես կարող իրականացնել հնարավորը: «Եթե դու խոսում ես պաթոսից ու ասում, որ քաղաքականությունը երազանք չէ, ապա այդպես ասողներն են ձախողել: Մենք վերցրել ենք մեր երկրի իրական անվանումը»,- ասաց նա, ապա հավելեց. «Երկիր ծիրանին մեր երկրի իրական անվանումն է, մենք չենք թարգմանել օտար լեզուներից, օտարամուտ անուններ չենք վերցրել մեր կուսակցության համար, այլ դիմել ենք մեզ պատկանող ժառանգությանը և ճիշտ ենք արել»:
Լրագրողի հարցին` հաղորդումներից մեկի ժամանակ հարց է հնչել, իսկ նա ցանկացել է հեռանալ, Փոստանջյանն արձագանքեց. «Այո, եղել է նման բան: Նույն հարցը նույն հաղորդման ընթացքում մի քանի անգամ տալը` էթիկայի կանոնների խախտում է»:
Հիշեցնենք, որ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ Փոստանջյանը հաղորդման կեսից ցանկացել է լքել տաղավարը: